Ամերիկացին ողջ է մնացել այն բանից հետո, երբ իր եւ իր շան վրա հարձակվել են 1000 մարդասպան մեղուներ

Արիզոնայի բնակիչն ու նրա շունը 1000 մարդասպան մեղուների հարձակման զոհ են դարձել, գրում է Daily mail-ը:

60-ամյա Ջոն Ֆիշերը, որը մոտ ութ տարի առաջ վարակի պատճառով կորցրել է մեկ ոտքը, անվասայլակով զբոսնում էր իր շան՝ Պիպինի հետ, երբ մեղուները հարձակվել են նրանց վրա: Փորձելով փախչել միջատներից՝ տղամարդն անվասայլակից ընկել է ասֆալտին։

«Ինձ բազմիցս խայթել են մեղուները, բայց ոչ մի անգամ ավելի քան 10 կամ 15 խայթոց չի եղել»,-հիշում է Ֆիշերը։

Share This