Խաղաղությունը հասանելի է, և ուղիղ երկխոսությունն առանցքային դեր ունի. Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի տարածաշրջանային այցի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին հարցերին:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, իր խոսքում պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է մանրամասներ տրամադրել Բոնոյի այցի վերաբերյալ՝ նշելով միայն.
Անդրադառնալով Մոսկվայում կողմերի միջև եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ խոսնակն ընդգծել է.
«Մենք կողմ ենք երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տեւական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ՝ հարթեցնելով իրենց տարաձայնությունները: Մենք աջակցում ենք, որ այդ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, Բրյուսելում՝ մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած այլ վայրում: Կարեւորն այն է, որ երկու կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»։
