Սալման Ռուշդին իր վրա հարձակման մասին գիրք կգրի
Բրիտանացի գրող Սալման Ռուշդին, ով անցյալ տարի ենթարկվել էր հարձակման Նյու-Յորքում, հայտարարել է, որ այդ միջադեպի մասին գիրք կգրի։ Այս մասին հայտնում է The Financial Times պարբերականը։ «Ես այնքան արագ չեմ կարողանում կարդալ, որքան նախկինում, սակայն կարծում եմ, որ հետաքրքիր կլինի փոքրիկ գրքով ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասել է Ռուշդին։ Նշենք, որ հնդկական արմատներով բրիտանացի աշխարհահռչակ գրողը հարձակման ենթարկվելուց ինը ամիս անց դուրս էր եկել հանրության մեջ՝ մասնակցելով PEN America Gala գալա-համերգին, որտեղ ստացել էր Centenary Courage Award մրցանակ։
