Զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գայանեի առողջական վիճակը վատ է. փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր տեսակցել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոյանի մոր՝ տիկին Գայանեին։

«Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր, (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել) տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»,- գրել է նա

Share This