Ռուսաստանում ԱԹՍ է պայթել
Ռուսաստանում՝ Մոսկովյան մեծ ճանապարհային հանգույցից 380 կմ հեռավորության եւ մայրաքաղաք Մոսկվայից 100 կմ հեռավորության վրա, Տարուտինո գյուղի մոտակայքում պայթել է ԱԹՍ։
Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Հաղորդման մեջ նշվում է, որ ԱԹՍ կործանման հետեւանքով ոչ ոք չի տուժել։ ԱԹՍ-ն կործանվել է անտառում, ճանապարհի հարեւանությամբ։ Դեպքի վայր ժամանած մասնագետները ճանապարհի մոտ հայտնաբերել են ալյումինե մնացորդներ, ինչպես նաեւ ծառերի կոտրված ճյուղեր։ Baza տելեգրամյան ալիքն էլ գրում է, որ մոտակայքի բնակավայրերի բնակիչներն ուժգին պայթյունի ձայն են լսել։
