Էնդի Սերկիսն անհանգստանում էր, որ «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուները կհամեմատեն իր հերոսներին՝ Սնոքին եւ Կինո Լոյին
Հայկական ծագումով բրիտանացի դերասան Էնդի Սերկիսն անհանգստանում էր, որ «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուները կհամեմատեն «Անդոր» հեռուստասերիալի իր Կինո Լոյի կերպարը հայտնի ֆրանշիզից Սնոքի դերի հետ:
«Տարիների ընթացքում Անոքի այնքան շատ տարբերակներ են եղել, որ ես ստիպված էի խորասուզվել եւ խուսափել դրանցից: Հետո ես, պարզապես մտածեցի. «Օ, ոչ, սա մղձավանջ է լինելու, քանի որ մարդիկ կմտածեն, որ Կինո Լոյը ինչ-որ կերպ կապված է Սնոքի հետ»,-նշել է նա:
Եթե կան երկրպագուներ, ովքեր ենթադրում են, որ ինչ-որ կապ կա Սնոքի եւ Կինոյի միջև, ապա, կարծես թե, ժամանակն է թողնել այդ միտքը, ինչպես նաեւ՝ Սնոքի մասին ձեր մնացած տեսությունները: Ի վերջո, սրանք երկու բոլորովին տարբեր կերպարներ են, որոնց մարմնավորում է նույն անհավանական դերասանը: Սնոքը ընկալվել է որպես գիշատիչ կերպար, որը տանջում է երիտասարդ Բեն Սոլոյին, իսկ Կինո Լոյը խնամքով մշակվել է ռեժիսոր Թոնի Գիլրոյի կողմից՝ Կասիան Անդորին (Դիեգո Լունա) գործի մղելու եւ մարդկային ոգու վկայությունը լինելու համար:
Ըստ Սերկիսի՝ «Անդոր»-ի յուրաքանչյուր կերպարի մեջ կա խորություն եւ մարդկայնություն, նրանք եւս կատարյալ չեն։
