Անհայտ անձինք կրակել են Դուրանի քաղաքապետ Լուիս Չոնիլոյի մեքենայի վրա:

Երկուշաբթի օրը ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով սպանվել է քաղաքապետի թիկնապահներից մեկը, վիրավորվել հինգ մարդ։

Հարձակումից հետո իրավապահները հայտնել են վեց տուժածի մասին, այդ թվում՝ քաղաքապետին հսկող երկու ոստիկանի։ Նրանցից մեկն ավելի ուշ մահացել է։

Դատախազությունը սկսել է հետաքննություն:

Share This