Ուկրաինայում ավելացել է ռադիացիայի մակարդակը․ որն է պատճառը

Այն բանից հետո, երբ հարված է հասցվել ուկրաինական Խմելնիցկիում գտնվող զինապահեստին, որտեղ ենթադրաբար պահվել են հանգած ուրան պարունակող զինամթերք, այդ երկրում ռադիացիայի մակարդակը ավելացրել է։ Ըստ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, այդ պահեստներում ենթադրաբար պահվել է այն զինամթերքը, որը բրիտանական կողմն է փոխանցել Կիեւին, եւ որը պարունակել է հանգած ուրան։ Տարածքում ռադիացիայի մակարդակը 80-100 նանոզիվերթից հասել է 140-160 նանոզիվերթի։ Խմելնիցկու փողոցներում հայտնվել են հատուկ պարեկներ, որոնք պարբերաբար չափում են ռադիացիայի մակարդակը, բնակչությունը ռացիացիոն ճառագայթումից պաշտպանելու համար։

Share This