Հետ կպահանջեն հազարավոր թանկարժեք արտեֆակտներ
Հնդկաստանի կառավարությունը սկսել է երկարատեւ դիվանագիտական արշավ, որի շրջանակներում բրիտանական իշխանություններից հետ է պահանջելու հազարավոր թանկարժեք արտեֆակտներ, որոնք Հնդկաստանից տարվել են Մեծ Բրիտանիա՝ Հնդկաստանի գաղութացման ժամանակներում։ Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում դա կարող է լինել կայսրության ժամանակ գաղութներից տարված թանկարժեք արտեֆակտների հետ պահանջման ամենամեծ եւ ամենածավալուն գործընթացը։ Հնդկաստանն այդ արշավի շրջանակներում, մտադիր է հետ վերադարձնելու նաեւ «Կոհինոր» ադամանդը, որը գտնվում է Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագի վրա։ Դիվանագիտական վերոնշյալ գործընթացը կսկսվի արդեն այս տարի։
