Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկվում է
Ռուսաստանը այսօրվանից՝ մայիսի 15-ից, չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար մուտք ու ելքի վիզային ռեժիմը, բացառությամբ նրանց, ովքեր Ռուսաստան են մուտք գործելու աշխատանքի կամ ուսման համար, ինչպես նաեւ՝ եթե գտնվելու են Ռուսաստանում 90 օրից ավելի։ Այս մասին համապատասխան հրամանագիրը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության միասնական օնլայն հարթակում։
