«Այսօրը սկսենք հիշեցնելով մեզ, թե մենք ով ենք ու դեռ ինչքան բան ունենք անելու…»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով երազելու հատկությունը չկորցնելուն, նպատակ-երազանքներից չշեղվելուն։

Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրում Նազենին ատլասե զգեստ է կրում, որը համադրել է բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Ու թող, որ մենք ամեն օր զրոյից ենք սովորում ապրել, կարևորը չկորցնել երազելու հատկությունը:
Ես ամեն օր, վարժության պես, հիշեցնում եմ ինձ, թե ինչեր էի երազում, ինչին էի ձգտում կամ ինչով ոգևորվում:
Հիմա կոնկրետ ամեն բան անում եմ, որ էլ չշեղվեմ՝ իմ նպատակ- երազանքների ճանապարհից….
Հաճախ կոտրվում եմ, հետո կորում եմ՝ Օհանավանում օրերով, որ կարողանամ իմի գալ, որ խանգարող խառնիխուռն երևույթներից հեռու մնամ…
Վերջապես մի անսպասելի սիրուն պահ պարտադրում է նորից ժպտալ ու չվախենալ երազելուց…
Կարճ ասած. այսօրը սկսենք հիշեցնելով մեզ, թե մենք ով ենք ու դեռ ինչքան բան ունենք անելու….», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։
