Զաքարյան. Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով:

Մի հուսադրող թեզ անգամ եթե լիներ, կառավարության տարածած տեքստում ու նիկոլապատկան կայքերում հիմա թմբկահարելիս  կլինեին: Պատահական չէր նաև ԱԽՔ-ի հարցազրույցի այսօրվա լայն շրջանառումն, ըստ որի` նորից արձանագրում են, ոչ մի միջազգային երաշխիք Հայաստանն այսօր չունի:

Ճիշտ են նկատել ժամանակին, որ սրա վզից թոկը գցած տանում են այս ու այն կողմ, իսկ արդյունքում, ամեն անգամ Արցախից ու Հայաստանից պակասում է մի նոր շանս ու հեռանկարի հույս»։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին  Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ 

Share This