Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» խմբավորման բոլոր առաջնորդներին․ Բենյամին Հեթանյահու

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) ոչնչացրել է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման բոլոր առաջնորդներին, հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի բացման ժամանակ, գրել է РИА Новости-ն։

«Լիովին անսպաեսլի և նախաձեռնողականության մշտական դրսևորմամբ մենք ոչնչացրեցինք «Իսլամական ջիհադի» ամբողջ վերնախավը Գազայում: Մենք ոչնչացրեցինք տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրեցինք «Ջիհադի» 17 շտաբ, հրթիռների պահեստներ, հակատանկային անձնակազմեր ու շատ ավելին», – ասել է նա:

«Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարության ու ենթակառուցվածքների ոչնչացման համար Իսրայելի պաշտպանության բանակի «Վահան ու նետ» ռազմական գործողությունը սկսվել էր մայիսի 9-ի գիշերը։ Այդ ժամանակվանից Իսրայելի ուղղությամբ մոտ հազար հրթիռ էր արձակվել, որոնց մի մասն ընկել էր բնակելի շենքերի վրա։ Մեկ մարդ մահացել էր, մի քանիսը՝ վիրավորվել։

Իսրայելը պատասխանել էր՝ գրոհելով Գազայում տեղակայված մի քանի հարյուր արմատական թիրախներ: Վերջին տվյալներով՝ այնտեղ սպանվել է 33 պաղեստինցի, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ

Share This