Թուրքիայի ընտրատեղամասերում արդեն երեք մարդ է մահացել. ի՞նչ է կատարվում
Թուրքիայում երեք մարդ է մահացել ընտրատեղամասերում:
Ռիզեում ընտրական հանձնաժողովի 64-ամյա աշխատակիցը կորցրել է գիտակցությունը և ընկել քվեատուփի վրա։
Իսկ Տրապիզոնի նահանգում 75-ամյա կինը քվեախցիկում կորցրել է գիտակցությունը, բժիշկներն արձանագրել են նրա մահը սրտի կաթվածից։
Նաև Գիրեսուն նահանգում 85-ամյա տղամարդը սրտի կաթված է ստացել։
