Հյութ, որը կօգնի նվազեցնել արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակները և կարգավորել զարկերակային ճնշումը
Օրգանիզմում խոլեստերինի ու շաքարի մակարդակնները և զարկերակային ճնշումը կարգավորելու համար կարելի է ցանկացած բանջարեղեն օգտագործել, սակայն ամենաօգտակարն ու արդյունավետը համարվում է նեխուրը:
Այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր, ինչի շնորհիվ չեզոքացնում է վնասակար մթերքի հետ օրգանիզմում հայտնված թթվային տարրերի ազդեցությունը: Բացի այդ, նեխորն օժտված է միզամուղ ու հիպոտենզիվ հատկություններով, ինչը նշանակում է, որ այն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը և բարելավում է երիկամների աշխատանքը:
Այս բանջարեղենը պարունակում է գլյուկոկվին՝ նյութ, որն ազդում է ինչպես բնական ինսուլին՝ օգնելով նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Այսպիսով՝ նեխուրն անչափ օգտակար բանջարեղեն է, որն օգնում է ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից, ուստի զարմանալի չէ, որ այն ներառվում է մի շարք բուժիչ միջոցների բաղադրության մեջ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ մի օգտակար միջոցի բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակները, ինչպես նաև բարելավել զարկերակային ճնշման ցուցանիշները:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 հատ վարունգ կամ խնձոր,
· նեխուրի 2 ցողուն,
· մի բաժակ մաղադանոս,
· 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
· 1 նարնջի հյութ:
Պատրաստման եղանակը.
Այս օգտակար հյութը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաև մի փոքր ջուր ավելացնել:
Օգտագործման եղանակը.
Այս հյութը խորհուրդ է տրվում խմել առավոտյան դատարկ ստամոքսին շաբաթական երեք անգամ: Շաբաթվա մյուս օրերին կարելի է խմել որևէ այլ բնական հյութ, ինչը կօգնի կանխել օրգանիզմում բացասական փոփոխությունները:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
