Զինվորի մահը, այլևս վիճկագրություն է

2016 թ.-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝Սերժ Սարգսյանին մեղադրում էր, որ չի կարող կանխել, որպեսզի սահմանային սադրանքների հետևանքով հայ զինվորները չզոհվեն։Շարունակ կրկնում էր, որ մինչև Ադրբեջանը տարածքային լուրջ կորուստներ չկրի, չի հանդարտվի։Հիմա 360 աստիճանով փոխվել է վարչապետի պատկերացումը, այսինքն՝այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորի մոտեցումները այսօր աղերս չունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ։Այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն չի կարողանում կանխել, որ զոհեր չլինեն, այլ իր հայտարարություններով ավելի է սրում իրավիճակը։Վարչապետի ամեն հայտարարությանը հաջորդում է բախում, որը առնվազան 1-ից 2 զոհ է նշանակում

Գործող իշխանության համար ամեն ինչ վիճակագրություն է դարձել, վիրավորներ, զոհեր ընդամենը թիվ են(ճիշտ պլյուս-մինուսի) կարգի, որն ընդամենը արձանագրվում է, առանց հետևությունների, կամ պատշաճ գնահատականի։Տպավորություն է, թե այս իշխանությունների համար 2-3 զոհ ունենալը կորուստ չէ, եւ ոչ էլ երկու օրում 207 զոհ ունենալը պատերազմ։Հիմա իշխանությունը լծված է շատ կարևոր գործի պիտի իրականություն դառնա խաղաղության պայմանագիրը, որը իրականում միֆ է, ավելի ճիշտ Քաղաքացիական պայմանագրի երևակայության արդյունքը։

Share This