Խոշոր վթար Երեւանի Ռուբինյանց փողոցում. կա 4 տուժած

Մայիսի 13-ին, ժամը 21:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում․ կա արգելափակված քաղաքացի։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ա., ծնվ․ 2000 թ․) և «Audi» մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Share This