Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին
Ադրբեջանը հայտնում է մեկ վիրավորի մասին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, գլխից ծանր վիրավորվել է ադրբեջանական զինծառայող Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլուն, որին տեղափոխել են հիվանդանոց։
ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հայկական կողմը երեք վիրավոր ունի։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա։
