«Vaz 2101»-ը Դիլիջանի ոլորանում մասամբ կողաշրջվել է․ ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Ժամը 19:20-ի սահմաններում Vaz 2101 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 95 կմ-ին՝ Դիլիջանի ոլորանում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվելով հայտնվել ձորակի եզրին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Share This