Ոստիկանները հայտնաբերել են շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին
Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին։
