Հայոց Ցեղասպանության լուսաբանումը ռուսական մամուլում՝ 1915-17 թվականներին․

1915 թվականի հուլիսին «Кавказ» թերթում «Թուրահայաստանում» հոդվածում նշվում է, որ թուրքական իշանություններն իրենց քաղաքականության մեջ ղեկավարվում են «հայերին ռուսական ազդեցությունից զերծ պահելու» սկզբունքով։ Այդ սկզբունքը գործնականում կիրառվում է 1878-ին Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումից հետո Թուրքահայաստանի քրիստոնեական բնակչության «թուլացմամբ», որն իրականացվել է մանրակրկիտ «քողարկմամբ», իսկ բացահայտ տեսք է ընդունել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հայերի կոտորածների սկիզբն ընդունված է համարել օսմանյան բանակի հայազգի զինվորների զինաթափումն ու ոչնչացումը։ Այնուհետեւ պլանավորվել է ոչնչացնել հայերին Վան, Արճեշ եւ Շատախ քաղաքներում։

1915 թվականի օգոստոսին «Русские Ведомости» պարբերականում ներկայացվել է Թուրքիայի հայության ողբերությունը որպես մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ հակամարտությունը։ Հայերի ինքնորոշվելու ձգտումները հանգեցնելու էր Օսմանյան կայսրության փլուզման։ Հայոց Ցեղասպանությունը բացատրում էր Արեւմտյան Հայաստանը կորցնելու վախով։ Հոդվածում նշվում է, որ եթե վիճակված է, որ Թուրքիան պետք է կորցնի Արեւելյան Անատոլիան, ապա թող որ այն «գյաուրներին» հասնի լերկ լեռներով ու կիրճերով, որտեղ տեղ-տեղ թաքնվում են ավազակները։ Հայերի ողբերգությունը ստիպել է, որ ռուսական պարբերական մամուլում ներկայացնեն երիտթուրքերի էթնոքաղաքական նկարագրիը։ Կոստանդնուպոլսի ռուսական դեսպանատան նախկին խորհրդական Ա․ Մանդելշտամը «Русская Мысль» պարբերականի 1915 թվականի հունիսյան համարում հրապարակում է «Երիտթուրքական տերությունը» հոդվածը, որում պատերազները, ավազակություններն ու կոտորածները համարվում էին որպես օսմանների պերմանենտ զարգացման եւ հոգեկերտվածքի հատկանիշները։ «Թուրք ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ համաշխարհային թատերաբեմին իր հայտնվելուց ի վեր այն չի արել իր գոյույունը մշակութային տեսանկյունից արդարացնող որեւէ բան»։ Նույն թվականի հուլիսին «Русские Ведомости» պարբերականի մեկնաբան Ռ․ Ժավոտինսկին «Երիտթուրքերի մասին» վերտառությամբ հոդվածում առաջ է քաշել երիտթուրքերի իշխանության գալուց ի վեր ունեցած սոցիալ-մշակութային էության փոփոխման չենթարկվելու մասին թեզը։ «Նրանք չենք փոխվել։ Ոչինչ չեն սովորել եւ ոչինչ չեն մոռացել»։ Ցեղասպանությունը վերապրած ականատեսների վկայություն-ցուցմունքները, ովքեր փրկվել էին՝ ապաստանելով Կովկասում, հանդիսացել են կարեւոր բաղադրիչ այդ ժամանակների ռուսական մամուլի հրապարակումներում։ Այդ շարքում հարկ է նկատել հայ կին գրող Զաբելի տպավորությունները՝ Կոստանդնուպոլսում տեսածի եւ ապրածի վերաբերյալ։ Այդ շրջանի ռուսական մամուլի արտասահմանյան թղթակցական ցանցը օգնում էր, որպեսզի հրապարակվեին հայերի կոտորածներն ու ապրած ողբերգությունները՝ արտաքին տեղեկատվության հիման վրա։ 1915 թվականին Սիրիա սկսեցին հասնել լուրեր այն մասին, որ Ստամբուլն ու Բեռլինը համաձայնության են եկել Միջագետքում ապրող հայ բնակչության արտաքսման մասին։ Այս լուրերը բացասական կերպով են արձագանքվել ռուսական «Биржевые Ведомости» պարբերականում, որի էջերում եղած հրապարակումներից մեկում բերվում է Բեյրութի նահանգապետի՝ վալիի կարծիքը տեղի հայ բնակչության մասին։ Վերջինս ասել է, որ հայերը իրենց ամենից արժեքավոր բնակիչներն են եւ եթե պետք է գրվի Սիրիայի մասին, անպայման թող նաեւ գրվի, որ հայերը «ոսկե ժողովուրդ» են եւ առանց հայերի իրենք, ասես առանց ձեռքերի կլինեին։ Թղթակիցը հատկապես շեշտել է հայերի ցեղասպանման գործում գերմանացի սպաների, երիտթուրքերի եւ տեղի բաշիբոզուկների ունեցած դերակատարույունը։ Հալեպից եւ Կիլիկիայից տասնյակ հազարավոր հայեր արտաքովում են Դեր Զորի անապատ։ Տասնյակ հազարավոր դիակներ են ցիրուցան եղել «Կենդանությունից զուրկ ռեզերվացիայի» ճանապարհներին։ Մեկ այլ ակնարկում ներկայացվում է Հալեպի վիլայեթից Մուսա լեռան հերոսական քառասնօրյա պաշտպանության պատմությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հայերը, ունենալով 150 զինվորական հրացան, 200 որսորդական հրացան, 50 ատրճանակ եւ 200 ռումբ, կարողանում են ավելի քան 40 օր պաշտպանվել։ Նրանց փրկում են ֆրանսիական նավերը,որոնք 4 հազար հայերի տեղափոխում են Եգիպտոս։ Փրկված մուսալեռցի տղամարդիկ միանգամից արձանագրվում են կամավորական լեգիոնում։ 1915 թվականն ամփոփում է Մինաս Բերբերյանը «Кавказское Слово» պարբերականում հրապարակած հոդվածում։ Գերմանա-թուրքական գերության մեջ ոչնչացվել է 850 հազար հայ։ Այդ «տխուր ճակատագրին» են արժանացել Կոստանդնուպոլսի, Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայերը։ Ավելի քան 200 հազար հայ փրկվել է Ռուսաստանում։

Share This