Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Այսօր ՀՀ երրորդ նախագահը  ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Share This