Չավի․ Մարդիկ շատ ոգեշնչված են Մեսիի հնարավոր վերադարձով
Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձի մասին։
«Ես տեսնում եմ, որ մարդիկ շատ ոգեշնչված են Մեսիի հնարավոր վերադարձով, քանի որ նրանք արդեն երկրորդ խաղում անընդմեջ վանկարկում են նրա անունը տրիբունաներից։Հենց հիմա մենք կենտրոնացած ենք Լա Լիգայում չեմպիոնության հասնելու նպատակի վրա։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ տեղի կունենա Մեսիի հնարավոր վերադարձի թեմայով»,- Չավիի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։
Մեսին 2021-ի ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան թիմի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։
