Իտալիան ժողովրդագրական ճգնաժամի առաջ է կանգնած․ FT
Իտալիայում 2022 թվականին արձանագրվել է մոտ 393 հազար նորածնի ծունդ, ինչը ամենացածր ցուցանիշն է սսկած 1861 թվականից, երբ Իտալիան միավորվեց մեկ պետության մեջ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Սա, ըստ պարբերականի հրապարակման, ժողովրդագրական ճգնաժամ է եւ կարող է հանգեցնել Իտալիայի բնակչության նվազման։ Նշենք, որ Իտալիայում ծնելիության անկումը սկսել է արձանագրվել 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո։ Ժողովրդագրական ճգնաժամը եւ բնակչության «ծերացումը» զգալիորեն ավելացնում է բյուջեի վրա ճնշումը։ Կանխատեսվում է, որ նման ընթացքի դեպքում իտալական պետական ապահովագրական առողջապահական եւ կենսաթոշակային համակարգերը զգալիորեն կտուժեն։
