Ադրբեջանը էս պահին շատ հստակ քայլերով արցախցիներին ինտեգրում է, որպես Ադրբեջանի քաղաքացիների

«100 օր, 200 օր ով է տերը, ու՞մ է հետաքրքիր քարտեզի վրա տեղ չունեցող Արցախը։Դեկտեմբերի 12-ից ճանապարհը փակ է, բայց դուք ինքներդ էլ տեսնում եք, որ ով ուզի, ես չգիտեմ ինչ քաղաքական խաղերի մեջ են, կամ ինչ են բերելու ժողովրդի գլխին »,-Ambionnews-ի հետ զրույցում ասում է Թաղավարդցի Տատյանա Գրիգորյանը։

Տատյանա Գրիգորյանը պատերազմից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, որովհետեւ իրենց տունը և Թաղավարդցի կեսը անցել է թշնամու վերահսկողության տակ։Ասում է՝պատերազմից հետո գյուղում դժվարությունները շատ էին, անչափահաս երկու երեխաների հետ տեղափոխվեց Ստեփանակերտ, որտեղ վարձով են ապրում։
42-ամյա Տատյանա Գրիգորյանին վրդովեցնում է այն, որ մարդիկ միայն խոսում են այն սովի, լույս չլինելու մասին։
«Էս ազգի հետ մի բան էն չի, ես չեմ ճանաչում էս ազգին։Ասում են՝արցախցիները սոված են լույս չունեն, էն չունեն, բա ինչի՞ չեք
ասում, որ արցախցիները իրենց հողում էթնիկ զտման են ենթարկվում։
Ադրբեջանը էս պահին շատ հստակ քայլերով արցախցիներին ինտեգրում է, որպես Ադրբեջանի քաղաքացիների։
Ժամանակ առ ժամանակ գազն ու լույսն են անջատում, ինչ ասես անում են, որ ճանապարհը բացվելուն պես Արցախում հայ չմնա, մարդիկ վհատված փախչեն։Ես ո՛չ Արցախի իշխանությունների մասին եմ ուզում խոսել, ո՛չ Հայաստանի, հարցին լուծում տվող չկա։Ադրբեջանը իրեն տեր ու տիրական է զգում, իսկ հայկական կողմը ի՞նչ է անում, ոչինչ։Դռնեդուռ ընկած խաղաղություն է մուրում, որը չգիտես ինչ կբերի, կամ ինչով կավարտվի»,-եզրափակեց Տատյանա Գրիգորյանը։

Share This