Սահակյանի միջադեպը հնարավորություն ընձեռեց հասարակության ուշադրությունը շեղել թշնամու սողացող առաջխաղացումից. փորձագետ

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպն էր, որն ինչպես և մյուս բոլոր դեպքերում հնարավորություն ընձեռեց քաղաքական ուզորպատորին այս անգամ ևս հասարակության ուշադրությունը շեղել սահմանին թշնամու սողացող առաջխաղացումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Վաղարշակ Մինասյանը:

«Անկախ քաղաքական համակարգի և քաղաքական ինստիտուտների զարգացվածության մակարդակից, բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մոտ տվյալ ժամանակի քաղաքական ղեկավարներն առաջնորդվում են հասարակությանը մանիպուլացնելու, հասարակական տրամադրություններն ուղղորդելու և վերջինիս ուշադրությունը ռեժիմի համար ցանկալի քաղաքական հունով ուղղորդելու բազային մեթոդաբանությամբ:

Այստեղ նրան օգնության են գալիս իր կիսագրագետ խմբակի մի շարք ներկայացուցիչներ, որոնք հաջողությամբ ողողում են մամուլը բազմաթիվ վեստերն ժանրի էժանորակ դրվագներով: Դրանց շարքից վերջին ամենացայտուն դրսևորումը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպն էր, որն ինչպես և մյուս բոլոր դեպքերում հնարավորություն ընձեռեց քաղաքական ուզորպատորին այս անգամ ևս հասարակության ուշադրությունը շեղել սահմանին թշնամու սողացող առաջխաղացումից:

Սակայն, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ այս տանգոն միայնակ չի պարում: Ինչպես ասում էր լեգենդար Ժվանեցկին՝ «Ժողովրդի դեմ կա մեծ դավադրություն, որին մասնակցում է ողջ ազգը»:

Share This