Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն, անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորի հետ կապված միջադեպին, գրում է․

«Մհեր Սահակյանը հարվածել է․

– 5000 հայ զինվոր սպանած,
– Հադրութը, Շուշին, Աղավնոն, Բերձորը, Արցախի 75 տոկոսը բարբարոսին հանձնած,
– Անհայտ կորածներին չորոնած,
– Գերիներին Բաքվի բանտերում բրախած,
– Արցախյան պատերազմների հերոսների գլխներին սարքող, դատող,
– 100 հազարավոր հայերի գաղթական դարձրած,
– Դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանին սպանած,
– Դատարանները քանդած, դատավորների գլխին գործ սարքող
– Հայաստանի 150 հազար քաղաքացու երեք ամիս շրջափակման մեջ պահող ,
– Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող,
– 15 զինվորի իրենց կացարանում այրած,
– Ընտրությունները կեղծելով Արցախի հանձնումը լեգիտիմացնող,
– Հայաստանի դաշնակիցների, բարեկամ երկրների հետ հարաբերությունները քաք մեջ արած,
– Հայաստանի բարեկամներին, Հայաստանի քաղաքացիների ու Արցախի հարցով անհանգիստ հայերի       մուտքը Հայաստան արգելող,
– Հայերին պառակտած,
– Բանակցությունները դիտավորյալ տապալած,
– Գորիս Կապան ճանապարհը թշնամուն հանձնած
– Թշնամուն Տեղ գյուղի մոտ բերած,

Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի»։

Share This