Շատերն են սիրում չինական խոհանոց: Այն այնքան կծու, սուր ու անսովոր է: Այս աղցանի բաղադրատոմսը փոխանցել է մի աղջիկ, ով աշխատում է ռեստորանում՝ խրթխրթան բանջարեղեն, հրապուրիչ բույր, համեմունքների հարուստ գամա:
Մեկ աղցանի մեջ մեկտեղված են թթուն-քաղցր, կծու և աղի համերը:

Բաղադրիչներ
կանաչ սոխ-20գ
չինական կաղամբ-750գ
շաքար-1ճ.գ
չիլի պղպեղ 0,5 թ.գ
կոճապղպեղ-15գ
սխտոր-30գ
ձիթայուղ-3ճ.գ
ջուր-80մլ
աղ-1ճ.գ
համեմունք-1,5ճ.գ
գազար-1 հատ
խնձորի քացախ-2ճ.գ
Պատրաստման եղանակը
Խոշոր կտրել կաղամբը, վրան քերել գազարը, այնուհետև կտրատել կանաչ սոխը: Այս բոլորը լցնել իրար վրա և լավ խառնել:

Մաքրում ենք կոճապղպեղն ու սխտորը: Քերում ենք ամենափոքր քերիչով: Հյութը պահում ենք: Այնուհետև ոչ մեծ ամանի մեջ լցնում ենք աղը, շաքարը, համեմունքները, չիլի պղպեղը, քերած սխտորն ու կոճապղպեղը և բոլորը լավ խառնում ենք:
\
Բանջարեղենի վրա լցնել ստացած սուսն ու ջուրը: Որից հետո աղցանի վրա ավելացնում ենք քացախը և ձիթապտղի յուղը: Այս աղցանը թողնում ենք մի գիշեր, որպեսզի համերը ներծծվեն: այսինքն եթե պատրաստել եք այսօր., ապա ավելի լավ է այն փորձեք մյուս օրը
Բարի ախորժակ…
