Մի քանի ամսից Իրանը կկարողանա ստեղծել միջուկային զենք․ ամերիկացի գեներալ

Իրանն ընդամենը մի քանի ամսից կկարողանա միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ ԳՇ Միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլլին, ըստ The Wall Street Journal պարբերականի փոխանցման։ «Իրանը կարող է միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութը ստեղծել երկու շաբաթում եւ եւս մի քանի ամիս էլ կպահանջվի, որպեսզի իրական միջուկային զենք ստեղծի»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին ունենալ միջուկային զենք եւ այդ ուղղությամբ ամերիկյան կողմը մի քանի սցենար է դիտարկում, եթե հանկարծ Թեհրանում որոշեն միջուկային զենք ստեղծել։

Share This