Սիրիայում պատերազմն ավարտվել է․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն իրապես ավարտվել է։ Այս մասին նա ասել է Труд պարբերականին տված հարցազրույցում։ «Երկիրն աստիճանաբար վերադառնում է իր նորմալ, խաղաղ կյանքին։ Իհարկե առանձին լարվածության օջախներ կան, սակայն դրանք այն տարածքներում են, որոնք դեռ չեն գտվնում կառավարական ուժերի հսկողության ներքո, օրինակ Իդլիբում կամ Եփրատ գետի արեւելյան ափին»,- ասել է նախարար Լավրովը։ Ըստ Լավրովի, նման պայմաններում առաջնահերթ են դառնում Սիրիայում մարդասիրական օգնության կազմակերպման հարցերը, եւ քաղաքական կարգավորման պրոցեսների առաջ մղումը՝ հուսալով, որ երկարատեւ խաղաղություն կհաստատվի ինչպես այդ երկրում, այնպես էլ ողջ Մերձավոր-Արեւելյան ռեգիոնում։
