Ավետիս Ղարիբյան-Պադվալի Վաղո

Ավետիս Ղարիբյան-Պադվալի Վաղո (1866-1904)…
Ապրել է Տերյան փողոցի 81 կամ 83 տանը:
Լեգենդ, ով կազմակերպել է խմբեր, որոնց զինել եւ ուղարկել է երկիր թուրքերի դեմ կռվելու… 1904թ. ամռանը ինքն էլ է մեկնել թուրքերի դեմ կռվելու, որի ժամանակ էլ Թորգոմի (Թուման Թումյան) հետ մասին զոհվել է:
Ալեքպոլցու տիպիկ օրինակ է եղել «Պադվալի Վաղոն»:

Մի ուշագրավ վավերագիր Ավետիս Ղարիբյանի (Պադվալի Վաղո) հեղափոխական գործունեության մասին

1891 թվականի փետրվարի սկզբներին իր հարևանի՝ հույն Ալեքսանդր Աբրամովի մատնության և սեփական կրպակում կատարված խուզարկության արդյունքում Ավետիս Ղարիբյանը կանգնել էր իրեղեն ապացույցներով (մարտական զենքի մասեր ու փամփուշտներ) հաստատված անհերքելի ամբաստանությունների առջև։ Դրանց առկայության պայմաններում թվում էր, թե նա պատժից խուսափելու որևէ հնարավորություն չունի։ Սակայն գյումրեցուն բնորոշ հնարամտությամբ՝ Պադվալի Վաղոյի ձեռնարկած պատասխան քայլերը, որոնք ուղղակի ապշեցնում են իրենց ներքին տրամաբանությամբ ու հետևողականությամբ, շրջեցին դատաքննության ընթացքը՝ ամբաստանյալին վերածելով զրպարտության զոհի, իսկ ամբաստանողին՝ կեղծ մատնություն կատարած հանցագործի։ Այդ նպատակով Վաղոյի կողմց գործի դրված հնարքները՝ վկաների ցուցմունքները մատնիչի դեմ ուղղելը, հայտնաբերված առարկայական ապացույցները վերջինիս կատարած խարդավանքների արդյունք ներկայացնելը, և վերջապես՝ իրենից առգրավված գրությունների հեղինակներին հայտնաբերելն ու նրանց ցուցմունքները հակառակ նպատակներով օգտագործելը վկայում են, որ դաշնակցական ընդհատակի այդ առասպելական դեմքի թիկունքին գործել է ոչ մայն ՀՅԴ Ալեքսանդրապոլի (Քարի) կազմակերպությունը, այլև իր համաքաղաքացուն դատական հետապնդումց ազատելու համար ամեն ինչի պատրաստ գյումրեցու պատվախնդրությունը։

Մեկ տարուց ավելի տևած հետաքննությունից հետո ցարական Արդարադատության նախարարության երկրորդ դեպարտամենտը 1892 թ. մայիսի 22-ին Ոստիկանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Շեբեկոյին է ուղարկում Ավ. Ղարիբյանի հասցեին ուղղված ամբաստանությունների ողջ փաթեթը, որի մեջ մտնում էին հետաքննության թղթածրարը, Կովկասի քաղաքացիական մասի կառավարչի թիւ 131 հաղորդումը և Թիֆլիսի Դատաստանական պալատի դատախազի թիւ 199 գրությունը։
Ոստիկանության դեպարտամենտի ղեկավարը, որն իրականում ինքն էր որոշում ամբաստանյալների պատժի հարցը, իսկ Արդարադատության նախարարությունը սոսկ կատարում էր իրավական շղարշի գործառույթը, իր 1892 թ. սեպտեմբերի 7-ի պատասխան գրությամբ հայտնում էր. «Պատիվ ունեմ տեղեկացնելու Ձերդ Գերազանցությանը, որ ես հնարավոր եմ համարում դադարեցնել ներկա գործի հետագա ընթացքը»։

Ճիշտ նույն օրը գեներալ-լեյտենանտ Շեբեկոյի գլխավորած հաստատությունը նույնբովանդակ մի գրություն (թիւ 1707) ուղարկեց նաև Երևանի Նահանգային ժանդարմական վարչությանը։ Այստեղ նշվում էր.
«Ոստիկանության Դեպարտամենտը պատիվ ունի տեղեկացնելու Էրիվանի Նահանգային ժանդարմական վարչության Պ. Պետին առ ի գիտություն, որ իրեն վստահված հաստատությունում Ալեքսանդրապոլ քաղաքի բնակիչ Ավետիս Ղարիբովին (նույն ինքը՝ Ղարիբյանց) պետական հանցագործության մեջ մեղադրելու հարցով իրականացված հետաքննությունը Պ.պ. Ներքին գործերի և Արդարադատության նախարարների համաձայնությամբ հետագա քննության համար դադարեցված է՝ չեղարկելով ամբաստանյալի հանդեպ կիրառվող հետապնդման մջոցը»։

Համարձակ ու հնարամտ Պադվալի Վաղոն, իր ընկերների հետ միասին, 1891-1892 թվականների ընթացքում փաստորեն կարողացավ խափանել մի ողջ կայսրության ոստիկանական ու դատական մարմինների ձեռնարկած հետաքննությունը և դեռ երկար տարիներ շարունակել իր ընդհատակյա գործունեությունը։
Զեկույցը պահվում է Ռուսաստանի Պետական արխիվի 102-րդ ֆոնդում (7-րդ գործավարություն, թիւ 60-րդ գործ):

 

Share This