ԽՍՀՄ եւ Չինաստան․ պատմական զուգահեռներ եւ նմանություններ. Մաս 1-ին

Մասնագետների մի խումբ կա, որը համարում է, որ ժամանակակից Չինաստանն իր ներկայիս մի շարք ցուցանիշներով դա 1960-70-ական թթ  ԽՍՀՄ սոցիալ-քաղաքական անալոգն է։ Ավելի կոնկրետ՝ Խորհրդային Ռուսաստանի կամ ՌՍՖՍՀ-ի։ Այն, որ այս տեսակետը բավական հիմնավոր է եւ ունի կյանքի անվիճելի իրավունք, ապացուցվում է հենց Չինաստանում տիրող ռեալ կյանքի իրողություններով։ Այսպես, համաձայն Համաշխարհային բանկի տվյալների, Չինաստանում քաղաքաբնակ աշխատավորը կենսաթոշակի տարիքի հասնելուց հետո ստանում է միջինը 2700 յուան կենսաթոշակ, այն դեպքում, երբ գյուղաբնակի համար կենսաթոշակի այդ չափը կազմում է միջինը 90 յուան։ 1960-ականների կեսերին ԽՍՀՄ-ում կենսաթոշակ հասկացությունը նոր-նոր էր մուտք գործել գյուղ։ Գյուղաբնակի կենսաթոշակը կազմում էր 8-12 ռուբլի, քաղաքաբնակ աշխատավորինը՝ 70-90 ռուբլի։ Ընդ որում, խորհրդային ժամանակներում գյուղացին թոշակի անցնում էր 65 տարեկանից, իսկ քաղաքաբնակ աշխատողը՝ 55-60 տարեկանիցԽՍՀՄ եւ Չինաստան․ պատմական զուգահեռներ եւ նմանություններ. Մաս 2-րդ

Այսինքն, 1960-ականներին ԽՍՀՄ-ում գյուղի եւ քաղաքի միջեւ տարբերությունը ահռելի էր։ Այն կամաց կամաց սկսեց հարթվել 80-ականների կեսերին։ Ի դեպ, 1960-ականներին կոլտնտեսականները դեռ չունեին անձնագրեր եւ չէին կարող ազատ կերպով հեռանալ գյուղից։ Նման իրավիճակ է նաեւ Չինաստանում։ Սա Չինաստանի համար բավական ահազանգող իրողություն պետք է համարել, որովհետեւ առջեւում չինացիներին սպասվում են դեռ «բրեժնեւյան լճացման» ժամանակները։ Ինչ որ առումով, այո՝ Չինաստանը ԽՍՀՄ այլընտրանքային պատմությունն է կերտում։ Օրինակ ինչ կլիներ ԽՍՀՄ-ի հետ, եթե այն չընթանար Լենին-Բուխարինյան ՆԷՊ-ական երկարատեւ ճանապարհով (Լենինը ՆԵՊ-ի համար ոչ պակաս, քան 50-ամյա ժամկետ էր նշում)։ Կամ ԽՍՀՄ-ում տեղի չունենար «Ստալինյան տնտեսական թռիչքը կամ Երկրորդ աշխարհամարտը։ Ի դեպ, Դեն Սյաոպինը ամեն հարմար առիթով ընդգծում էր, որ Չինաստանում բոլոր բարեփոխումները, որոնց շնոհիվ է, որ այսօրվա Չինաստանն այնպիսին է, ինչպիսին որ է, շեշտում էր, ընթանում են այնպես, ինչպես պատգամել է «մեծն Բուխարինը»։ Դեն Սյաոպինն ինքը Բուխարինի աշակերտն էր, սովորել էր նրա մոտ 1920-ական թվականներին։
ԽՍՀՄ եւ Չինաստան․ պատմական զուգահեռներ նմանություններ. Մաս 3-րդ

Մեկնարկային պայմանները ԽՍՀՄ եւ Չինաստանի միջեւ, ի դեպ, նույնն էին՝ հետամնաց գյուղացիության ահռելի թիվ, որը բնակչության ընդհանուր թվի ավելի քան 80 տոկոսն էր կազմում։ Քաղաքացիական պատերազմից առաջ եւ ռազմական կոմունիզմի ժամանակահատվածում, որը միայն Մաոյի օրոք տեւեց 30 տարի, տնտեսությունն ամբողջապես քայքայված էր, եւ կային միայն մի քանի «քաղաքային օազիսներ»՝ մտավորականության մնացորդներով։ ԽՍՀՄ-ում ՆԷՊ-ական բարեփոխումները եւս սկսվել են գյուղից։ Նույնպես ներգրավվել են արտասահմանյան կոնցենսիաները։ Ահռելի թվով գյուղացիության առկայությունն ինքնին ապահովում էր մարդկանց այն վիխթարի զանգվածը, ովքեր պատրաստ էին տեղափոխվել քաղաք եւ աշխատել որպես քաղաքաբնակ բանվորներ՝ մեկ աման շիլայի դիմաց։ Տնտեսությունը բազմաշերտ էր։ ԽՍՀՄ տնտեսության աճի տեմպերը ՆԷՊ-ի ժամանակ պարզապես խելացնոր էին՝ 13-15 տոկոս տարեկան կտրվածքով։ Չինաստանում բարեփոխումների սկզբում նույնպես տնտեսական աճի տեմպերն այդքան էին։ Ամեն ինչ այդպես լավ հունով կընթանար Կոմկուսի ղեկավարության ներքո եւ եթե ՆԷՊ-ը շարունակվեր, ապա արդեն 1960-ական թվականներին Խորհրդային Միությունը կհասներ գլխապտույտ բարձունքների։ Այն ժամանակ դեռ կենսամակարդակը կհասներ այն մակարդակին, ինչ հիմա է Ռուսաստանում եւ Չինաստանում։ Սակայն պատմությունը չի սիրում ենթադրականություն։ Ավաղ, Լենինը չափազանց շուտ մահացավ։ Եթե նա եւս 15-20 տարի ապրեր, Խորհրդային Միությունը լրիվ այլ կլիներ։ Տեղի ունեցավ սարսափելի Հայրենական մեծ պատերազմը, գյուղացիությունը որպես այդպիսին, դուրս եկավ խաղից, եւ այլեւս հնարավոր չեղավ գյուղացիության ներուժը որպես էժան աշխատուժ օգտագործել։ Ի վերջո, Սառը պատերազմը, Սպառազինությունների մրցավազքը եղավ խորհրդային պատմության մեջ, որը մեծ վնաս հասցրեց խորհրդային տնտեսությանը։ ԽՍՀՄ-ը Սառը պատերազմի, Սպառազինությունների մրցավազքի ժամանակ ՀՆԱ 13,5 տոկոսը ծախսում էր ռազմական ոլորտի վրա։ Չինաստանում ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ 1,8-2 տոկոսը։ Սա հուսադրող է այն առումով, որ չինական պետությունը ԽՍՀՄ նման ահռելի մեծ գումարներ չի հատկացնում բանակի ծախսերի հոգացմանը, որով վնասներ կկրեն տնտեսության քաղաքացիական ճյուղերը։ Եւ ի հետեւանս, ԽՍՀՄ-ում եղավ այն, ինչ եղավ։

Share This