Այսօր ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է
Այսօր ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի (1876-1953) ծննդյան օրն է։
Աճառյանը մեծ գիտնական լինելուց բացի իսկական հայ էր և հայասեր հումանիստ։
1926 թ․ Լենինականի երկրաշարժի աղետյալներին օգնելու մասին մի պատմություն է հայտնի։
Պետական համալսարանի պրոֆեսոր Հրաչյա Աճառյանը նվիրում է 50 ռ․ բայց երբ իմանում է, որ իրենից ավելի գումար նվիրող է եղել, նվիրատվության չափը անմիջապես բարձրացնում և դարձնում է 60 ռ․ և հայտարարում, որ եթե որևէ մեկը ավելին նվիրի, ապա ինքը պատրաստ է կրկին ավելացնելու գումարի չափը։ Պրոֆեսորը նաև մրցակցության է հրավիրում համալսարանի և մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունունների պրոֆեսորներին և դասախոսներին։ Այդ կոչը, ի դեպ, մեծ արձականք է գտնում․․․
