Արման Աբովյան. Ինչո՞ւ են թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերի զինվորները գնդակահարում հայկական տեսախցիկները շփման գծում
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրում է.
«Մինչև Հայաստանի Հանրապետության «ոչ բռնի, թավշյա, հեղափոխական, առաջադեմ, սուպերարհեստավարժ, ժողովրդական, մաքուր, բյուրեղյա, ճշտախոս և այն…և այլն…և այլն» իշխանությունները շարունակում են իրենք իրենց հակասել, մի կողմից արդարացի պնդելով, որ թուրք֊ադրբեջանական ոհմակը պատրաստվում է Արցախի բնաջնջմանը և Հայաստանի մասնատմանը , մյուս կողմից շարունակում են «չռած աչքերով» բարբաջել «խաղաղության» մասին, նույն ադրբեջանցիները հետևողականորեն նախապատրաստվում են մեզ հարվածել։
Օրինակ, ինչո՞ւ են թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերի զինվորները գնդակահարում հայկական տեսախցիկները շփման գծում։
Մի գուցե է իրենք չեն ցանկանում, որ մենք տեղեկանանք իրենց տեղաշարժի մասին։ Իսկ ինչո՞ւ։ Հհհնննն՞
Հայաստանի իշխանությունները նախապատրաստում են մեզ «խաղաղության», իսկ թուրքերը և ադրբեջանցիները ակտիվ նախապատրաստվում են մեր դեմ պատերազմի։ Էսա»։
