Ահա թե ինչու չպետք է ԲԱՄԲԱՍԵԼ
Հին Հունաստանում Սոկրատեսը իմաստության մեծ համբավ ուներ: Մի օր մեկը եկավ գտնելու մեծ փիլիսոփային և ասաց նրան.
– Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ էր ասում քո մասին ընկերդ:
– Սպասիր, – կանգնեցնում է նրան Սոկրատը, – սկզբից երեք մաղի միջով մաղիր այն ամենը, ինչ պատրաստվում ես ինձ ասել:
– Երեք մա՞ղ:
– Այո: Միշտ, երբ ուզում ես ինչ որ բան ասել, պետք է դա անցկացնել երեք մաղի միջով: Առաջինը՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մաղի միջով: Օրինակ, դու վստա՞հ ես, որ այն, ինչ ինձ պետք է ասես՝ ճշմարտություն է:
– Ոչ, ես ուղղակի լսել եմ:
– Նշանակում է դու չգիտես՝ ճշմարտությո՞ւն է դա, թե՞ սուտ: Այժմ մաղենք երկրորդ մաղով՝ ԲԱՐՈՒԹՅԱՆ մաղով: Դու այժմ ուզում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ, բարի բա՞ն ասել:
– Ոչ, լրիվ հակառակը:
– Ուրեմն, – շարունակեց Սոկրատը, – դու ուզում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել, ընդ որում վստահ էլ չես՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: Ժամանակը եկավ կիրառել երրորդ մաղը՝ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ մաղը: Արդյո՞ք այդքան կարևոր է այն, ինչ ուզում ես ինձ ասել, որ ես իմանամ:
– Ոչ, դրա կարիքը ամենայն հավանականությամբ չկա:
– Եվ այսպես, – եզրափակեց Սոկրատը, – Նրանում, ինչ ուզում էիր ինձ ասել՝ չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգտակարություն: Այդ դեպքում ինչո՞ւ ասել…
«Բամբասանքը վատ բան է: Սկզբում այն կարող է հաճելի և զվարճալի թվալ, բայց ի վերջո դառնությամբ լցնում է մեր սրտերը և թունավորում մեզ նույնպես»:
– Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
