Բռնցքամարտն Հայաստանում ավելի հետաքրքիր է դարձել․ Հովհաննես Բաչկով
Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ ,որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են էլ ավելի սիրել ու հասկանալ: Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ այդ սպորտի կարևորությունը՝ նշանակում է առաջ ենք գնացել, զարգացել ենք նաև այդ ուղղությամբ»։
