«Ինչպես կարող էի ես չհամաձայնել». Լուկաշենկոն Պուտինի շնորհակալությանն ի պատասխան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվա է մեկնել բանակցությունների։ BBC-ն հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին՝ Մոսկվա այցելել համաձայնելու համար։

«Ինչպես կարող էի ես չհամաձայնել»,-արձագանքել է Լուկաշենկոն։

Նախագահները լայն ժպտում են, ապա Պուտինն ավելացնում է. «Մենք զբաղված մարդիկ ենք»։

Share This