ՆԳՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը:
Տեղեկությունը հայտնի է դարձել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության հրապարակած հայտարարությունից։
