Թուրքիայում ինչպես Ադրբեջանում մտահոգված են իրանական կողմի որոշ հայտարարություններով

Թուրքիայում ևս, ինչպես Ադրբեջանում, մտահոգված են իրանական կողմի որոշ հայտարարություններով։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ Քալընի՝ «այս տեսանկյունից եռակողմ ձևաչափով բանակցությունները կարող են լուծել բոլոր հարցերը»։

Էրդողանի խոսնակը նշել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին առաջիկա շաբաթներին կարող է այցելել Թուրքիա։

«Այցը նախապատրաստվում էր, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց… Կարծում եմ՝ այցը կկայանա մոտակա շաբաթների ընթացքում, դեռ կոնկրետ ժամկետ չկա»,- ասել է Քալընը։

Թե պաշտոնական Թեհրանի որ հայտարարության մասին է խոսքը, Թուրքիայի նախագահի խոսնակը չի մանրամասնել։ Հայտնի է միայն, որ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7031d7ca7b1bf2bb6abb4ad79b69a7f6

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )