Լեւոն Տեր Պետրոսյանի թոռան ուսման վարձը կտա Աննա Հակոբյանի հիմնադրամը
Պարզվում է, որ Լեւոն Տեր Պետրոսյանի թոռան՝ Լեւոն Տեր Պետրոսյանի ուսման վճարը տալու է Աննա Հակոբյանի հիմնադրամը։ Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Մատենադարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որի ընթացքում Աննա Հակոբյանի հիմնադրամը արտերկիր ուսման մեկնողների կրթաթոշակների շնորհման արարողություն է կայացել։ Այն, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը եւ գործող վարչապետնը ունեն մոտ հարաբերություններ եւ շատ հարցերով նաեւ նույնական պատկերացումներ քաղաքական տարբեր հարցերի շուրջ, հասկանալի էր, ու սպասելի։ Սակայն այն, որ այդ մտերմությունը կամ հարազատությունը նույնիսկ այդտեղ կարող է հասնել, արդեն հետաքրքիր է։ Ամեն դեպքում ուշագրավն այս օրերին համացանցով Նիկոլ Փաշինյանին նամակ գրած Տիրան Հովհաննիսյանին կարելի է հիշել, ով լինելով տաղանդավոր երիտասարդ, դիմել էր, որպեսզի իրեն բանակային տարկետում տան, մինչեւ Չինաստանում կավարտեր ուսումը, սակայն չեն տվել, մերժել են։ Դե հասկանալի է, Նոր Խարբերդցի երիտասարդն ուր, Տեր-Պետրոսյան կրտսերը ուր։
