Արտաքին հետախուզական ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին. Արմեն Գրիգորյան

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին և կից ներկայացված օրենքերի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ  ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն որպես վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին։

«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք ու այդ համայնքում կարևոր դերակատրություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը», – ասաց նա։

Ա. Գրիգորյանի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն:

«Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ ծառայությանն ավելի լայն հնարավորություններ ունենալ կառույցը համալրելու մասնագետներով»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ արտաքին հետախուղական ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )