Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։35-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր, իսկ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեսանելիությունը 50-80 մետր է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )