Նախկին նախագահը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Արգենտինայի դաշնային դատարանը կոռուպցիայի գործով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ներկայիս փոխնախագահ և երկրի նախկին նախագահ Քրիստինա Քիրշներին։ Դատարանը նրան ցմահ զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

69-ամյա Քրիստինա Քիրշներն Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 2015 թվականներին։ Այս պաշտոնում նա փոխարինել է ամուսնուն՝ Նեստոր Քիրշներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )