Մահացել է ռուս գրող Իլյա Շտեմլերը
Մահացել է ռուս գրող, արձակագիր Իլյա Շտեմլերը։ Նա 89 տարեկան էր։ Այս մասին ТАСС-ին հայտնել է բանաստեղծուհի Տատյանա Սեմյոնովան։ Իլյա Պյոտրի Շտեմլերը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետեւանքներից։ Մեկ շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Այս տարի հունվարի 18-ին կլրանար նրա 90-ամյա հոբելյանը։ Շտեմլերը ծնվել է 1933 թվականին Բաքվում։ Բաքվի ռուսական դրամատիկ թատրոնի գրական մասի վարիչ, այն ժամանակներում հայտնի մշակութային գործիչ Պյոտր Շտեմլերի որդին է։ Ստացել է տեխնիկական կրթություն, աշխատել Լենինգրադի /այժմ՝ Սանկտ Պետերբուրգ/ «Геологоразведка» գործարանում, որպես ինժեներ։
