ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԿԱԶՄԻ 11 ՏՈԿՈՍ․ ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ
Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Անտոն Մալախովը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական աճի տեմպերով առաջին տեղում է։ Տարեվերջին Հայաստանի տնտեսական աճը կարող է կազմել 11 տոկոս։ Այս մասին նա ասել է Երեւանում անցկացվող տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ։
Ռուս մասնագետը նշել է, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպի արագացմանը նպաստում են նաեւ դրամական փոխանցումները։ Նա նաեւ ասել է, որ Հայաստանի տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առեւտրի ընդհանուր ծավալում, կազմում է 36,2 տոկոս, այս տարվա ինը ամիսների դրությամբ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համանման ցուցանիշը կազմել է 32,2 տոկոս։
