Մեսիի դուբլը նպաստեց Արգենտինայի հաղթանակին՝ 5։1

Ամերիկայի գավաթի խաղարկությանը պատրատվող Արգենտինայի հավաքականը տանն ընկերական հանդիպում է անցկացրել Նիկարագուայի հավաքականի հետ եւ առավելության է հասել 5։1 հաշվով։
Երկու րոպեում դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը մասնակցել է միայն առաջին խաղակեսին։
Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Միլանի «Ինտերի» 21-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Ընկերական հանդիպում
Արգենտինա – Նիկարագուա՝ 5։1 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 37, 38, Լաուտարո Մարտինես, 63, 73, Ռոբերտո Պերեյրա, 81 – Խուան Բարերա, 90+1, 11մ
