Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանրության և  խորհրադարանի աջակցությունն է ակնկալում «կարևորագույն մի բարեփոխման նկատմամբ», որը կառավարությունն առաջիկայում պատրաստվում է  ուղարկել  ԱԺ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում նա ասաց, որ խոսքը Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է։

«Ինչի մասին է  այս համակարգը. Հայաստանի բոլոր քաղաքացիներն, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Ընդ որում, պետք չէ այս ձևակերպումից վախենալ, առնվազն սկզբնական շրջանում գործի  90 տոկոսն անելու է  ՊԵԿ-ը, քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, ինքը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված, եթե սխալ բան կա, ուղղի, բարձրաձայնի դա ուղղելու մասին»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի  հունվարի 1-ից։

Փաշինյանը նաև նշեց, որ  համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ  պարտավորություն արտագնա աշխտող մեր հայրենակիցների համար չի առաջացնի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )