Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Դիվանագետի խոսքով՝ ռուս առաջնորդներից ոչ մեկը թույլ չի տվել զանգվածային ոչնչացման զենքի դիմելու հնարավորությունը»։

Անտոնովը նաև մատնանշել է Արևմուտքի անտեղյակությունը Մոսկվայի նախազգուշացման մասին Կիևի մոտալուտ «կեղտոտ ռումբի» սադրանքի վերաբերյալ:

«Մտահոգությունն այն է, որ Կիևն ունի անհրաժեշտ արտադրական բազա և գիտատեխնիկական ներուժ։ Սրանք երեք գործող ատոմակայաններ են՝ ինը օգտագործված միջուկային վառելիքի պահեստավորման ավազաններով»,- ասել է նա։

Հայտնի է, որ ՌԴ ՊՆ-ն արդեն աշխատանքներ է կազմակերպել «Կիևի հնարավոր սադրանքներին» հակազդելու համար։ Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրաժարվում են հավատալ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման հնարավորությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )