ԱՄՆ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Նեդ Փրայս

  1. ԱՄՆ-ն շահագրգռված է ՀարավայինԿովկասի կայունությամբ. Նեդ Փրայս

Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:

«Իհարկե, մենք հստակ ներկայացրել ենք մեր շահագրգռվածությունը և ցանկանում ենք տեսնել կայուն Հարավային Կովկաս, տարածաշրջան, որտեղ մենք կարող ենք աշխատել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջև լարվածության, ինչպես նաև ցանկացած հնարավոր լայնամասշտաբ լարվածության դեէսկալացիայի ուղղությամբ»,- ասել է Փրայսը:

Փրայսը չի մեկնաբանել լրագրողի հարցը Ադրբեջանի հետ սահմանին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած զորավարժությունների վերաբերյալ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )