ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ․ ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ Ազատության հրապարակում ցուցահանդես-միջոցառում են կազմակերպել։

Ծնողները միջոցառման մասին գրել էին դեռ օրեր առաջ՝ հրավիրելով ներկա գտնվել դրան:
«Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, և նրանց, ովքեր գնահատում ու հասկանում են տղերքի բացակա լինելու գինը․․․»,- նշել էին ծնողները։

Նշենք, որ այստեղ են նաև մի շարք ընդդիմադիր գործիչներ, պատգամավորներ՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, Քրիստինե Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք:

Նկատենք, որ սա նախորդ հավաքներից տարբերվում է նրանով, որ ներկաները քաղաքական հայտարարություններով դեռևս հանդես չեն եկել: Հիմնականում ցուցադրվում են զոհված զինծառայողների նկարները, դրվագներ են պատմում նրանց կենսագրությունից, հնչում են նաև ռազմահայրենասիրական երգեր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )